Գնացքի խոշոր վթար՝ Թայվանում․ կա 48 զոհ և 118 վիրավոր
Թայվանում գնացքի վթարի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 48-ի: Այս մասին հայտնում է Թայվանի կենտրոնական լրատվական գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ 118 մարդ նույնպես տեղափոխվել է հիվանդանոց: Բացի այդ, տուժածներից յոթը գտնվում են ծանր վիճակում և հոսպիտալացվել են: Ավելի վաղ հաղորդվել է, որ վթարի հետևանքով զոհերի թիվը 36 է։ Այսօր առավոտյան, երկաթուղային վթար է տեղի ունեցավ կղզու արևելքում ՝ Հուալիեն շրջանում:
Գնացքն ուղևորվում էր Դակինգշուի թունելով: Գնացքում եղել է 350 մարդ։ Ինչպես հայտնի է դարձել, երկրորդ և երրորդ վագոնները դուրս են եկել գծերից, բախվել են թունելի պատին։