Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ից հրավեր է ստացել մասնակցելու կլիմայի գագաթնաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ հովանավորությամբ անցկացվող կլիմայական գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նախկինում Սպիտակ տունը հաստատել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 22-ից 23-ը աշխարհի 40 առաջնորդների է հրավիրել կլիմայական թեմայով քննարկումների։
Հանդիպումը տեղի կունենա առցանց: Պեսկովը ընդգծել է, որ այս պահին դիվանագիտական ուղիներով փորձում են ճշտել քննարկման մանրամասները, թե ովքե՞ր են մասնակցելու և ինչ ձևաչափով։