1990-ականներին ազատագրեցինք մեր տարածքները թշնամուց, Ապրիլյանի մեր տղաները պահեցին, հետո… զոհվածի մայր
«Այսօր առավոտյան Ապրիլյան պատերազմի կենդանի հերոս, հատուկ ջոկատային Ռազմիկի գրառումը կարդացի, 100 տոկոսով համաձայն եմ իր հետ՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր տղաները, Ադամն ու իր զինակից ընկերները, սպաները կտրեցին թշնամու լեզուն և թաթը»: Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմում զոհված Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Սահակյանը:
Նա նշեց, որ արդեն այս պատերազմի ֆոնին երևում է, թե աշխարհաքաղաքական ինչ աղետ կանխեցին Ապրիլյանի ժամանակ:
«Իհարկե, 1990-ականներին արցախյան պատերազմում մեր եղբայրները, հայրերն ազատագրեցին մեր տարածքները թշնամուց, իսկ Ապրիլյանի մեր տղաները պահեցին, չթողեցին, որպեսզի թշնամին թափանցի մեր հայրենիքի խորքերը: Եվ հետո չեմ շարունակում, ընդամենը դնում եմ բազմակետեր»,-ասաց նա: