NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Նիկոլ Փաշինյան․ հիշողության մանիպուլյատորը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

««Ցանկացած ընտրություն, բացի գաղափարների ու խոստումների պայքարից, ինչ-որ իմաստով՝ նաեւ ժամանակային չափումների մրցություն է։ Ընտրություններին մասնակցող ուժերը նախ գնահատում են անցյալը, ախտորոշում են ներկան և ներկայացնում են ապագայի վերաբերյալ ծրագրերը։

Այսինքն՝ խաչվում են ժամանակային երեք հանգրվաններ՝ անցյալ, ներկա և ապագա։ Այս մոտեցումը տեղին է հատկապես իշխող ուժի պարագայում, որը, բացի ապագայի մասին գեղեցիկ խոստումներից, ունի նաև անցյալի ու ներկայի համար հասցեական պատասխանատվություն։

Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության դեպքում անցյալն ու ներկան արցախյան վերջին պատերազմում կրած խայտառակ պարտությունն է, կապիտուլյացիան, հետպատերազմական չսպիացող վերքերն ու չհաղթահարված արհավիրքը։

Գուցե նաեւ արդեն իսկ քանդված ասֆալտը եւ արդեն իսկ կերած բանակային ելակները։ Ահա այս պատկերի՝ ոչ հեռավոր անցյալի ու դրա հետեւանք ներկայի համար Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն ունեն խիստ որոշակի, հասցեական, անվանական պատասխանատվություն։

Ընտրություններն այդ պատասխանատվության առնվազն քաղաքական բաղադրիչի իրացման միջոց պետք է դառնան։ Որեւէ առողջ հասարակությունում անցյալի նման բեռ ունեցող որեւէ իշխանություն չի կարող վստահության քվե ստանալ, որովհետև այդ քվեն նշանակելու է տեղի ունեցած ողբերգության լեգիտիմացում, ինդուլգենցիա, որ այդ իշխանությունը կարող է աղետի պատճառ դառնալ եւ որեւէ պատասխանատվություն չկրել դրա համար։ Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին տրված ցանկացած ձայն դառնալու է ոչ միայն ընտրական արդյունքի, այլև մեր հասարակության ախտորոշման արձանագրման ցուցանիշ։

Առաջիկա ընտրություններում հասարակությունը մանիպուլյացվելու է առավել, քան երբեւէ։ Մանիպուլյացիայի հիմքում Նիկոլ Փաշինյանը դնելու է ժամանակային չափումների՝ նախկինի, ներկայի ու ապագայի դեֆորմացիան։ Նա հասարակությանը հիշեցնելու է համեմատաբար հեռավոր անցյալը՝ նախահեղափոխական ժամանակաշրջանը, «նախկիններին», «թալանը», «կոռուպցիան»՝ դրանով փորձելով մոռացության մատնել ոչ վաղ անցյալը՝ պատերազմի արհավիրքը և երկիրը կործանման հասցրած իր գործունեությունը։

Խեղաթյուրելով անցյալի այդ չափումները՝ Նիկոլ Փաշինյանը խոստանալու է պայծառ ապագա՝ որպես դրա նախադրյալ ներկայացնելով հեռավոր անցյալի դեմ պայքարի անհրաժեշտությունը։

Նիկոլ Փաշինյանի ողջ քարոզչությունը կառուցված է լինելու «միայն թե նախկինները չվերադառնան» սկզբունքով, եւ մեծ է վտանգը, որ հասարակությունը կուլ է տալու այդ խայծը։ Հանրային գիտակցությունը մանիպուլյացվել ու կառավարելի է դարձել այնպես ու այնքան, որ անցյալի հիշողությունը գերակա է ներկայի նկատմամբ, մարդիկ կույր են ամիսներ առաջ տեղի ունեցած ու շարունակվող աղետի հարցում, բայց նախանձախնդիր են հեռավոր անցյալի, դրա հնարավոր վերադարձը թույլ չտալու պարագային։

Անցյալը Նիկոլ Փաշինյանի համար և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն։ Նա փորձելու է համեմատաբար հեռավոր անցյալի հիշողության բորբոքմամբ ջնջել ամիսների վաղեմություն ունեցող անցյալի ողբերգականությունը։

Հասարակության առնվազն մի մասը նրան թույլ է տվել աղավաղել սեփական հիշողությունը, որի մանիպուլյացիայով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն այս անգամ փորձելու է վերարտադրվել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: