«Հայրենիքի փրկության շարժում» բրենդը մոռացվեց նույն հեշտությամբ ինչպես կապիտուլյանտի բազմաթիվ ստերը. Մհեր Մկրտչյան
Ոմանք ծաղրում են նիկոլին ու զուգահեռ պատրաստվում են նրա գծագրած ընտրություններին` հետևաբար Նիկոլը ծաղրում է նրանց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։
««Հայրենիքի փրկության շարժում» բրենդը մոռացվեց նույն հեշտությամբ ինչպես կապիտուլյանտի բազմաթիվ ստերը: Մոռացվեց չծնելով հերոս: Մոռացվեց կատարելով մի պարզ խնդիր՝ (գիտակցաբար թե ոչ` չգիտեմ) ամրացնել հիասթափությունը և անտարբերությունը:
Ու մենք բոլորս շարունակում ենք ապրել այս ֆարսի մեջ, երբ բոլորը իրար ծաղրելով երկիրը փրկելու իմիտացիա են անում` իսկ իրականում ծաղրում են մեզ»,-գրել է Մկրտչյանը: