Արգենտինայի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը նշել է, որ կորոնավիրուսի իր թեստի պատասխանը դրական է։ Նա սպասում է երկրորդ թեստի հաստատմանը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Այս ամենի հետ մեկտեղ Ֆերնանդեսը նշել է, որ իրեն լավ է զգում։
Նախագահը կոչ է արել արգենտինացիներին շատ զգույշ լինել, քանի որ համաճարակը դեռ չի անցել։