«Daily Mail»-ը անդրադարձել է ռուս-ուկրաինական լարված հարաբերություններին
Բրիտանական «Daily Mail» պարբերականը հոդված է հրապարակել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ուղղված «անսասան» աջակցության մասին:
Հոդվածի մեկնաբանություններում ընթերցողները աչքի են ընկել բուռն արձագանքներով։ Մեկնաբանություններից մեկում մանսավորապես նշվում է․ «Պուտինը մոլորակի ամենահզոր մարդն է, Չինաստանը` ամենահզոր երկիրը: Իսկ Բայդենը ... պարզապես Բայդենը»։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զեելենսկիին վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցել Կիևին «Դոնբասում և Ղրիմում ռուսական ագրեսիայի պայմաններում»:
Ավելի վաղ Ուկրաինայի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պաշտոնական Վաշինգտոնը խոստացել է աջակցություն ցուցաբերել Կիեւին՝ Դոնբասում իրավիճակի սրման դեպքում: