Մահացել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հայրը
Մահացել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հայրը: Այս մասին քաղաքագետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«90 տարեկան հասակում մահացավ հայրս' Մավր Դանիելյանը։ Երկար տարիներ աշխատել է լրագրող, պիեսների ու պատմվածքների հեղինակ է։
Մեծերը մեզ լքում են՝ մեզ թողնելով ողջ ծանրությունը»,-գրել է նա։
NEWSPRESS.am–ի խմբագրակազմը ցավակցում է Մավր Դանիելյանի հարազատներին և բարեկամներին։
