Կրակոցներ՝ ԱՄՆ-ի Կարոլինա նահանգում․ կա 3 զոհ և 4 վիրավոր
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Ուիլմինգթոն քաղաքում հրաձգության արդյունքում երեք մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել է ոստիկանության պետ Դոնի Ուիլյամսը:
Հրաձգությունը տեղի է ունեցել այսօր գիշերը՝ քաղաքի արևմտյան հատվածում։ Նշվում է, որ կրակոցները տեղի են ունեցել մի տանը, որտեղ տեղի է ունեցել երեկույթ։
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Ոստիկանությունն աշխատում է պարզելու համար դեպքի բոլոր մանրամասները։