Երևանի խանութներում ձու չկա. սպառվել են անգամ 1 հատը 220-230 դրամ արժեցող հավկիթները
Երևանի խանութներից ու սուպերմարկետներից ի սպառ վերացել է հավկիթը: Զատկին ընդառաջ քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում: Անգամ 5 ձու գնելը լուրջ խնդիր է դարձել:
Նշենք, որ ձվի շուկայում շեշտակի թանկացումը սկսվել է շուրջ մեկ ամիս առաջ, երբ 60-70 դրամից հավկիթի 1 հատի գինը դարձավ 220-230 դրամ:
ՏՄՊՊՀ-ն հայտարարեց, թե ստուգում է շուկան, անգամ տուգանվողներ եղան, բայց խնդիրն այդպես էլ չլուծվեց: Այս մասին գիում է Mediaport տելեգրամյան ալիքը: