Թուրքիան և Ռուսաստանը լայնածավալ պատերազմի շեմին են Լուգանսկում և Դոնեցկում
Թուրքիան և Ռուսաստանը լայնածավալ պատերազմի շեմին են Լուգանսկում և Դոնեցկում։ Սա երկու երկրների հիբրիդային պատերազմի 5-րդ ճակատն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրի Հոխիկյանը։
«Բոլոր նրանք, ովքեր շարունակում են պնդել, թե ռուսները համագործակցում են թուրքերի հետ, պետք է կարդան թշնամու հետ շփվելու չինական ստրատագեմաները։ Թշնամուն պետք է գրկի մեջ խեղդել, ասում են չինացիները։ Ուկրաինական պատերազմից առաջ արժի, որ հայկական բանակը ավելի շատ կենտրոնանա սահմանային հսկողության վրա։ Չի բացառվում, որ Ադրբեջանի միջոցով Թուրքիան կփորձի սադրանքներ հրահրել Արցախում և ՀՀ սահմանին` Ուկրաինայում ռուսական դիրքերը թուլացնելու և ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու համար»,_ հավելել է նա։