Լավ, մի բան էլ ձեզ պատմեմ «Հիմնադրամ»-ից 52 միլիարդ դրամ լափած Նիկոլի մասին. Արա Վարդանյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լավ, մի բան էլ ձեզ պատմեմ «Հիմնադրամ»-ից 52 միլիարդ դրամ լափած Նիկոլի մասին։
Պատերազմի օրերին, երբ դեռ չկար որևէ որոշում հիմնադրամի գումարները Կառավարությանը փոխանցելու մասին, Կառավարությունից սկսեցին զանգել հիմնադրամ և պահանջել անհեթեթ գներով մեկ անձից գնումներ կատարել։
Ընդ որում՝ պահանջում էին ոչ միայն անհեթեթ գներով գնումներ կատարել, այլ նաև անհեթեթ ապրանքներ գնել։
Դե «Հիմնադրամ»-ում էլ, իհարկե, մնացել են ազգանվեր մարդիկ, որոնք դեմ կանգնեցին այս գնումների իրականացմանը։ Արդյունքում՝ Նիկոլը որոշեց գումարը վերցնել «Հիմնադրամ»-ից և գնումները անել այլ եղանակով։
Նիկո՛լ, հիշում ես չէ՞, մինչև վերջին կոպեկ հետ ես տալու...
Հ.Գ. Մի՛ փորձեք հերքել ինձ, քանզի դա միայն վատացնելու է ձեր վիճակը։ Շուտով բոլոր ներգրավված անձինք պատասխան են տալու։ Մի՛ ներառեք ձեզ այդ ցանկում...»: