ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի լիազորությունները համարվում են դադարեցված
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի լիազորությունները համարվում են դադարեցված: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները»,-նշված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ստորագրած արձանագրության մեջ: