Փաշինյանը ծախել է հողերը, իմ նման լիքը տղերքի կյանքերն էլ հետը. զոհված կամավոր Արման Օհանջանյանի վերջին նամակը՝ մորը
44-օրյա պատերազմում զոհված 23-ամյա կամավոր Արման Օհանջանյանի վերջին նամակն է մորը։ Նամակը հրապարակել է Mediaport տելեգրամյան ալիքը:
«Պռոստը գիդա, Փաշինյանը ծախալ ա էս հողերը ու իմ նման լիքը տղերքի կյանքերն էլ հետը»,-զոհվելուց առաջ գրել է Արմանը:
«Արմանն արմատներով Արցախից էր ու պատերազմը սկսվելու առաջին իսկ օրվանից կամավոր մեկնել էր առաջնագիծ։ Այնտեղ էլ զոհվել էր արնաքամ լինելով....»,-հայտնել է «Հավերժ զինվոր մնացին» նախաձեռնության հեղինակ Արամ Գևորգյանը, որը զոհված հերոսների կյանքի մանրամասներն է ներկայացնում՝ շփվելով նրանց ընտանիքների հետ։