Կրեմլը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին. քննարկման թեմաները հայտնի են
Ապրիլի 7-ին Մոսկվայում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Վերջինս Մոսկվա է մեկնում աշխատանքային այցով: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ ծրագրվում է քննարկել 2020թ.-ի նոյեմբերի 9-ի և 2021թ.-ի հունվարի 11-ի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերը, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման համատեքստում:
Բացի այդ, կողմերը մտադիր են քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և համագործակցության զարգացման հարցերը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հեռանկարները: