Պուտինը զրուցել է Քոչարյանի հետ՝ վերջինիս Մոսկվա կատարած այցի ժամանակ. WarGonzo
Wargonzo-ն հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը շփվել են հեռահար ռեժիմով (հակակորոնովիրուսային միջոցների պատճառով)։ Առաջիկայում պետք է հետևեն պաշտոնական հաղորդագրությունները։
Զրույցը տևել է մոտ մեկ ժամ։ Քննարկվել են Հայաստանի քաղաքական ճգնաժամը, առաջիկա խորհրդարանական ընտրությունները, Արցախի իրավիճակը և անվտանգության հարցերը:
Նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի նախագահի հետ զրուցել է նախքան Վլադիմիր Պոզների մոտ «Առաջին ալիք»-ում հյուրընկալվելը։