«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքը
Մշակույթ

Կյանքից հեռացել է գրող, մանկավարժ Գառնիկ Մանուկյանը

Հանկարծամահ է եղել բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ, Հայաստանի գրողների միության անդամ Գառնիկ Մանուկյանը։

Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի գրողների միությունից:

Գառնիկ մանուկյանը 81 տարեկան էր: Նա ծնվել է 1940 թվականի հուլիսի 20-ին, ՀԽՍՀ Վարդենիսի շրջանի Նորակերտ գյուղում, Վանից բռնագաղթված Արսեն Մանուկյանի ընտանիքում։

Նա երկար տարիներ ղեկավարել է Գեղարքունիքի գրական բաժանմունքը։

Գառնիկ Մանուկյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 5-ին՝ Գեղարքունիքի Նորակերտ գյուղում։ Հուղարկավորությունը՝ ապրիլի 6-ին

Կենսագրություն

Գառնիկ Մանուկյանը  ավարտել է Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադարձել է հայրենի գյուղ եւ աշխատանքի անցել դպրոցում՝ որպես Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ։ 1985-2005 թվականներին ղեկավարել է Նորակերտի միջնակարգ դպրոցը, 2006-2011 թվականներին՝ Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքը։ 2009 թվականից դասախոսել է Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Արժանացել է Հանրապետության ավագ ուսուցչի կոչմանը։ Ամուսնացախ էր, ուներ երեք զավակ։

Նա առաջին բանաստեղծությունը հրապարակել է 1961 թվականին, այնուհետև սկսել է պարբերաբար տպագրվել հանրապետական գրական մամուլում։ Հեղինակել է բազմաթիվ բանաստեղծություններ, բալլադներ, պոեմներ, վեպեր ու պատմվածքներ։ Թարգմանվել է ռուսերեն։ Հրատարակել է բանաստեղծությունների 11 ժողովածու եւ 3 վեպ։ Դպրոցական դասագրքերում տեղ են գտել նաեւ նրա հեղինակած մանկական բանաստեղծություններից։ Առավել հայտնի ու արդիական հնչեղություն ունեն նրա «Երկու ճանապարհ», «Մթնշաղից առաջ», «Խաչված ճակատագրեր» վեպերը, «Իմ աշխարհը. սուրբ սեր», «Ցավի կանչ» բանաստեղծությունների եւ պոեմների ժողովածուները։

Արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, ՀՀ վարչապետի շնորհակալագրի, Զորավար Անդրանիկին նվիրված շարքի համար՝ ՀԳՄ, «Զորավար Անդրանիկ» համազգային միության եւ «Հայաստան» թերթի գրական մրցանակաբաշխության 1-ին մրցանակի։ «Զորավար Անդրանիկ» համազգային միության մրցանակի դափնեկիր է։