«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքը
Վազող տողեր

Նիկոլին իշխանության բերած մասսաները ստիպված են լինելու լուծելու նրա հարցերը. Հրանտ Բագրատյան

Փաշինյանը գրեթե ամեն օր հանդես է պոպուլիստական սոցիալական խոստումներով։ Մեկ խոսում է գրանցված աշխատողների թվի ավելացումից, այնուհետև գլուխ է գովում պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին դրամական միջոցներ տրամադրելու շուրջ և ապա խոսում ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելուց և այլն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: 

«Իրականում նա կազմալուծում է ամեն ինչ, մարդկանց կերակրում ստերով, նենգափոխում է իրականությունը։ Նա կատարյալ ձախողակ է ինչպես արտաքին քաղաքականության, պատերազմի հարցերում, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելիս։

Մարդիկ արդեն իրենց մաշկի վրա են զգում նիկոլի տնտեսական քաղաքականության դառը հետևանքները։ Եվս մի փոքր ու տնտեսության մեջ տեղի կունենան բացասական արմատական այնպիսի պարտություններ ու շրջադարձեր, որոնց ականատեսը եղանք 2020-ի պատերազմի ժամանակ, որ Նիկոլին իշխանության բերած մասսաները ստիպված են լինելու լուծելու նրա հարցերը. նիկոլ-ամբոխ միասնականությունը շուտով դառնալու է երկբևեռ բուրգ. անլուծելի հակասություններով։

2021-ի հունվար-փետրվարին 2020-ի նույն ժամանակաշրջանի համեմատ տնտեսական անկումը կազմել է -6.7%։ 2020-ին 2019-ի համեմատ այն կազմել էր -7.8%։ Ինչպես միշտ նիկոլական տնտեսական տիրույթում աճել է հանքարդյունաբերությունը՝ 12%։ Այսինքն, եթե այսօրվա կառավարությունը դադարի թալանել հանքերը, ապա տնտեսական անկումը -10%-ից պակաս չէ։ 2021-ին շտապ հաշվառվող 75 տեսակի արդյունաբերական արտադրանքներից 42-ի գծով արտադրության ֆիզիկական ծավալների առումով արձանագրված է անկում։ 2020-ին օտ-յա ուղղակի ներդրումները կազմել են 117 մլն դոլար 2019-ի 254-ի փոխարեն։ Պակասում է զբաղվածների թիվը. 2020-ին ունեինք 12.8 հազ. պակաս զբաղված՝ քան 2019-ին։ 2021-ին զբաղվածության և կենսամակարդակի հարցերը սրվել են։ 2-ամսում սննդամթերքի գներն աճել են 7.2%-ով, իսկ աշխատավարձերը 0.8%-ով։

Չտեսնված տեմպերով 2018-2020թթ աճել են հանցագործությունները, ինքնասպանությունները, մանկական մահերը։ Ընդամենը 3 տարում արտաքին պարտքը ՀՆԱ նկատմամբ 56-ից հասել է 68%-ի։ 2021-ի առաջին 2 ամիսները այն հազվագյուտ ժամանակաշրջանն է, երբ մահացածների թիվն ավել ծնվածներից։ Բյուջետային պրոբլեմներն ավելի խորն են։ 2020-2021թթ. բյուջեի հարկային եկամուտների անկման տեմպը 2 անգամ ավելի է տնտեսական անկման տեմպից։

Երբ Փաշինյանը նախընտրական քարոզարշավներ է անում դեպի գյուղերը և մարդկանց տալիս է խոստումներ, ոմանց կատարում է վճարումներ (օրինակ, զոհվածների հարազատներին 5 մլն դրամ վճարելը), ապա մարդիկ պետք է հասկանան, որ, նախ, այդ միջոցներն իր գրպանից չի տալիս, այլ բյուջեից և, ապա, իրականում հատուկ հիմնադրամում հավաքած միջոցները թույլ են տալիս (պարտադիր է) վճարել առնվազն 7 մլն դրամ։ Խոսում է ուսուցիչների աշխատավարձը կամ թոշակները 10%-ով բարձրացնելու մասին, բայց իր կամ Արարատ Միրզոյանի, նախարարների, պատգամավորների կամ իրենց անվտանգությունը պահպանող հատուկ ջոկատայինների աշխատավարձերը բարձրացնում է 2 անգամ (իրենք դա անվանում են պարգևատրում)։ Ահա այսպես, երկիրը դեգրադացվում է։ Մինչև ե՞րբ»։