Տեղի է ունեցել հանցավոր գործարք. Տիգրան Պետրոսյանը դիմել է Արցախի դատախազություն
Արցախցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Տիգրան Պետրոսյանը գրել է.
«Երեկ դիմում եմ ներկայացրել ԱՀ դատախազություն՝ Մաղավուզի հանքի պետականացման առնչությամբ։ Դիմումի մեջ շարադրել եմ այն բոլոր հիմնավոր կասկածներն ու փաստարկները, որոնք ի մի բերելով համոզվում ես, որ տեղի է ունեցել հանցավոր գործարք, ինչի հետևանքով պետությանն է հասցվել առանձնապես խոշոր չափերի վնաս։
Գիտե՞ք, հարցը նրանում չէ, որ նման գործարք է տեղի ունեցել, քանզի գիտեմ, որ նմանատիպ հանցավոր գործարքներ էլի են տեղի ունեցել, այլ այն է, որ այդ գործարքի բացահայտումից հետո, երկրի ղեկավարությունը շատ ավելի ստոր քայլի է գնացել՝ շատ պրիմիտիվ կերպով մոլորության է մատնել մի ամբողջ հասարակություն, և միայն այդ փաստը հերիք է, որպեսզի նրանց պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ»: