Թեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
Հասարակություն

Էջմիածնի ավագանու մեջ խելքը գլխին մեկը չկա՞ր, որ ասեր՝ էս ի՞նչ եք անում, սրա իմաստը ո՞րն է․ ինչպես լվանալ փողերը

«Էջմիածինը պետք է փոխի դիմագիծը». այս ամպագորգոռ կարգախոսով քաղաքի շենքերի պատուհաններին ու պատշգամբներին սկսել են փայտեր կպցնել։ Թե ինչու է հենց այս տարբերակը ընտրվել, թերևս կարելի է պատկերացնել․․․ 

Շենքի արտաքին մասի էսթետիկ ձևավորման հեղինակը ավագանու անդամ, նկարիչ-ձևավորող Ներսես Մելիքյանն է․․․

 

Այս մարդը հավանաբար մեծացել է հին ռուսական ֆիլմերի ներքո և մնացել է ռուսական փայտե տներից ստացած տպավորության տակ․․․

Իհարկե, ոչ ոք չի կարող ասել, որ փայտը, ու առավելևս փայտե գործերը գեղեցիկ չեն, սակայն անզեն աչքով կարելի է նկատել, որ դրանք ամենևին համահունչ չեն այն շենքերին, որոնց վրա, բառիս բուն իմաստով, կցվում են․․․ Ի՞նչ է նշանակում՝ տուֆի վրա փայտ կպցնել, այն էլ՝ անմշակ փայտ․․․

Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկին պետք է եղել սպառել իր վրա մնացած փայտը, ու ավագանին գտել է այն իրացնելու տարբերակը՝ «նաղդել» քաղաքապետարանի վրա ու բյուջեյի հաշվին «սղցնել»․․․

Շինարարները կարող են փաստել, որ գոյություն ունեն էժան, գեղեցիկ ու հարմարավետ այնպիսի շինանյութեր, որոնք թե՛ ոճային, թե՛ դեկորատիվ, ու թե՛ որակական առումներով ավելի մատչելի, ճաշակով և հարմար կլինեին։ Բայց քաղաքապետարանը ընտրել է փողերի լվացման համար ամենահարմար տարբերակը։

Փայտի տեսքը գուցե գեղեցիկ է, բայց ավագանու նիստին մասնակցողների մեջ խելքը գլխին մեկը չկա՞ր, որ ասեր՝ էս ի՞նչ եք անում, սրա իմաստ ո՞րն է․․․

Բացի նրանից, որ փայտի տեսքը ոչ մի կերպ չի արդարացվում տուֆի ֆոնին, այն նաև շատ կարճ կյանք ունի․․․

Նախ պետք է հաշվի առնել, որ այն փակցրել են քանդվող բետոններին։ Այսինքն՝ բետոնն ամրացնելու փոխարեն՝ դրանք քողարկել են փայտով։

Եվ հետո, այս փայտը ամենաշատը 5 տարվա կյանք ունի՝ հաշվի առնելով, որ անձրևից ու արևից այն պետք է քայքայվի ու կորցնի իր տեսքը։

Հետաքրքիր է, թե ավագանու անդամների վառ երևակայությունն այդ ժամանակ մինչև ուր կհասնի և այս անգամ ինչ կմոգոնեն՝ ճաքճքված փայտը քողարկելու համար․․․

Չի քննարկվում նաև այն, որ այս պահին Էջմիածնում առաջնահերթ լուծման համար բազմաթիվ հարցեր կան։

Արմինե Սահակյան