Կրեմլից հաստատել են՝ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անցյալ շաբաթ իսկապես հեռախոսով շփվել է Հայաստանի նախկին ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ, նրանք վաղեմի լավ հարաբերություններ ունեն։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությանը։
«Ես կարող եմ հաստատել: Նրանք իսկապես հեռախոսով խոսել են: Եվ գիտեք, որ նրանք ունեն վաղեմի լավ հարաբերություններ, որոնք նրանք պահպանում են, եւ բավականին հաճախ են շփվում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք Կրեմլից հաստատել կամ հերքել այն տեղեկությունները, որ Քոչարյանն իսկապես անցյալ շաբաթ շփվել է Պուտինի հետ, երբ Մոսկվայում էր «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար:
Նշենք, որ Քոչարյանը ընկերության տնօրենների խորհրդի անդամ է: