«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքը
Վազող տողեր

Պարտության պատճառներից մեկն այն է, որ բանակն իր թիկունքը շատ թույլ զգաց, բանակի համար մենք ամուր թիկունք չկարողացանք ապահովել. Սեյրան Օհանյան

Այնպես է ստացվել, որ այս վերջին պատերազմից հետո, ծանր պարտությունից հետո մենք բավականին լուրջ խոսել ենք այն իրադրության մասին, որը ստեղծվել է Հայաստանում և Արցախում: Այդ իրադրությունը մտահոգիչ է ոչ միայն ՀՀ մայրաքաղաքում, ոչ միայն մտահոգիչ է Արցախում, այլ նաև մտահոգիչ է բոլոր մարզերում, որովհետև մեր ժողովուրդը տարածքային համաչափ զարգացման գաղափարականության ընթացքում այդ գաղափարի ներքո հնարավորություն ունի իր տեսակետն արտահայտելու և հնարավորություն ունի հավասարաչափ մայրաքաղաքի հետ տարածաշրջանի զարգացումն ապահովելու համար: Այդ մասին Սևանում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի հերոս Սեյրան Օհանյանը: 

«Մենք պարտավոր ենք վերականգնելու հայկական հզոր բանակի համբավը: Ես ուզում եմ խնդրել բոլորիդ այսօր սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորի, սպայի, հրամանատարի, գեներալի համար ծափահարենք և ասենք, որ այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասին են, նրանք անպարտելի են»,- ասաց Օհանյանը: 

Ներկաները ծափահարեցին Հայոց բանակին: 

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ վերջին պարտության պատճառներից մեկը ոչ թե բանակն է, այլ այն, որ բանակն իր թիկունքը շատ թույլ զգաց:

Բանակի համար մենք ամուր թիկունք չկարողացանք ապահովել: Տարիներ ի վեր հայ ժողովրդի պատմության ընթացքում կարմիր թելի նման անցել և մեզ է փոխանցվել սկզբունքը, որ հայ ժողովուրդը վտանգի պահին միշտ միասնական է եղել: Այս իշխանությունների օրոք այդ միասնականության գաղափարը կարելի է ասել ոչնչացվեց, ջախջախվեց, իշխանությունների ոչ գրագետ գործունեության արդյունքում մենք չկարողացանք մոբիլիզացնել ողջ հայ մեր ժողովրդին, չկարողացանք մոբիլիզացնել մեր ողջ ուժերը՝ Հայաստանում, Արցախում, բոլոր մարզերում»,- ասաց Օհանյանը:

Խոսելով Հայաստանի անվտանգային խնդիրների մասին՝ նա նշեց, որ տարիներ ի վեր, երբ մենք գնահատել ենք մեր անվտանգության միջավայրը Հայաստանի անվտանգության շուրջ, բազմաթիվ սպառնալիքներ են եղել թե՛ ներքին, թե արտաքին, թե՛ տարածաշրջանային, թե՛ ռազմաքաղաքական-աշխարհաքաղաքական:

«Բայց այդ երեք սպառնալիքների շուրջ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն աշխատել է: Առաջինը՝ տնտեսության աճի մակարդակն է՝ համեմատած մեր հարևան Ադրբեջանի հանրապետության  հետ, երկրորդը՝ ժողովրդագրական խնդիրներն են, այսինքն՝ որքան շատ է մեր երկրի բնակչությունը, այնքան մենք կարող ենք ավելի անվտանգ պահել մեր երկիրը, այնպես որ՝ Հայաստանը և Արցախը միասին ավելի անվտանգային և ավելի տնտեսական գործոն էին տարածաշրջանում, քան Հայաստանն այսօր տկար Արցախով կամ առանց Արցախի: Երրորդ սպառնալիքը քաղաքական ռեսուրսներն են»,- նշեց նա: