«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքը
Վազող տողեր

«Արտաշիրմում պետք է անեն»․ 2 ոսկոր հուղարկավորած ծնողները Մեծամորի դիահերձարանում գտել են իրենց որդու ամբողջական մարմինը. 168.am

«Մենք տեղեկացել ենք, որ ԴՆԹ-ով նույնականացված, ապա իբրև իրենց որդու մասունքները հուղարկավորած ծնողները վերջերս գտել են իրենց որդու ամբողջական մարմինը՝ Մեծամորի դիահերձարանում»,- զրույցում ասաց Էջմիածնի N զորամասից անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը։ Այս մասին գրում է 168.am-ը` նշելով, որ նա դեռ ամիսներ առաջ էր զրույցում ահազանգել, որ հանդիպել է այդ ծնողներին, տեղեկացրել, որ այդ մասունքներն իրենցը չէ, բացատրել էր, որ չէր կարող նոյեմբերի 7-ին Շուշիում զոհվածի մարմինը հայտնվել Զանգելանում․․․

Այդուհանդերձ, այդ ծնողները հիմք ընդունելով և վստահելով ԴՆԹ-ի պատասխանին՝ հողին էին հանձնել իրենց հանձնված մասունքները՝ մտածելով, որ դրանք իրենց որդունն են․

«Քննչականի վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն ասել էր՝ նման բան չի կարա լինի, որ շփոթմունք լինի, նույնականացումը ճիշտ է, ու Գասպարյան Տ․-ին տվել էին իբրև իրենց տղայի՝ Տիգրանի մասունքը՝ 2 մասունք, ու իրենք փետրվարի 22-ին հուղարկավորել էին»։

Տիկին Անահիտը պատմեց, որ իրականում նրանց որդին Մեծամորի դիահերձարանում է եղել 2021 թվականի հունվարից, մարմինն ամբողջական է եղել․

«Մենք ապրիլի 3-ից գիտենք, որ իրենք իրենց երեխու ամբողջական մարմինը ճարել են, պարզապես մի փոքր դեմքն է վնասված եղել, վիրավորումը եղել է թևից և վզից։ Ամբողջությամբ ճանաչելի է եղել, նակոլկեքով, ամեն ինչով․ Հիմա տեղեկություն ունենք, որ արտաշիրմում պետք է անեն»։

Էջմիածնի N զորամասից անհետ կորած զինծառայողների հարազատները երեկ եղել են Հերացի փողոցի վրա գտնվող դատաբժշկական գիտագործնական կենտրոնում, համոզվելու համար, թե արդյոք արտաշիրմում լինելո՞ւ է, թե՞ ոչ․

«Իրենք ասեցին՝ չգիտենք, քննիչ Ռազմիկը ասեց՝ չգիտենք։ Բայց նույն Ռաֆայել Վարդանյանն այն ժամանակ ասում էր, որ չի կարող այնպես լինի, որ նմուշը չհամընկնի, բայց 2 նմուշ էլի վրիպել են։ Դա Զանգելանի փոսից բերված մասունք է, որ մենք այդ կոդը շատ վաղուց, հենց առաջին օրվանից մեզ մոտ ունեցել ենք, ծնողներին ասել էինք, այդ կոդով մասունք է, ասել էին՝ հա։ Հիմա իրենք պետք է արտաշիրմում անեն․․․»։

Տիկին Անահիտը տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են առաջիկա օրերին գնալ Առողջապահության նախարարություն և հանդիպում պահանջել պատասխանատու պաշտոնյաների հետ․

«Կասենք՝ հավաքի՛ քո անձնակազմին այստեղ, որ իրենք մեկ-մեկ պատասխա՛ն տան էս վրիպումների համար։ Էդ վրիպման համար ես խոստացել եմ, որ ամբողջ «Եռաբլուրը» կխառնեմ իրար, ու թող ինձնից շատ զգույշ մնան իրանք, հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, մեր հետ խաղա՞ն, մենք կանցնե՛նք բոլորի վրայով, բոլորի՛»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: