Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են առաքել Ասկերանի Խնածախ համայնք․ ՌԴ ՊՆ
Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել իր առջև դրված խնդիրները: Վերջիններս ապահովել են Շուշի քաղաքի շրջանում գազատարի վնասված հատվածի վերականգնման աշխատանքներին: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության մամուլի շառայությունը:
Մասնավորապես, մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները աշխատակիցներին ուղեկցել են վթարի վայր և ապահովել գազատարի աշխատանքների անվտանգ անցկացումը:
Բացի այդ, ռուս խաղաղապահներն Արցախի Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի բնակիչներին են առաքել ռուսական հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների կողմից տրամադրած հումանիտար օգնությունը։