Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1231 նոր դեպք. մահացել է 32 մարդ
Ապրիլի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 200129 դեպք, որոնցից 179043-ն` առողջացած, 3675-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16471 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 889872 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4943 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1231 նոր դեպք:
Ունենք 816 առողջացած և 28 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 940 է: