Դավիթ Բաբայան․ Ադրբեջանցիները ներխուժել են Ստեփանակերտ տանող ճանապարհ, դա ահաբեկչության դրսևորում է. «Փաստինֆո»
Ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ տանող ճանապարհ ներխուժելը եւս ահաբեկչության և բարբարոսության մի ձև է, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ադրբեջանցի զինվորականները նախօրեին Շուշիի հատվածում շրջանցել են ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետը ու շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ, գրառում կատարել տանկի հուշարձանի մոտ տեղադրված ցուցանակի վրա։
«Իհարկե մենք կձեռնարկենք համապատասխան միջոցներ, որպեսզի նման միջադեպեր տեղի չունենան։ Դա ոչ միայն մեր, այլ նաև խաղաղապահների համար է մեծ հարված և իրենք ևս համապատասխան քայլեր կձեռնարկեն»,- ասաց Բաբայանը։
Մանրամասները սկզբնաղբյուրում։