Ուսուցիչը պետք է բարձրացնի իր աշխատավարձը, ոչ թե կառավարությունը. 1500 ուսուցիչ 30-50%-ով բարձր աշխատավարձ կստանան. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է` դպրոցում ունենալու ենք միայն բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ, որոնք ունենալու են հնարավորություն՝ իրենց աշխատավարձը սեփական որակավորման բարձրացման միջոցով անընդհատ բարձրացնել:
«Այսինքն՝ իրենք են իրենց աշխատավարձը բարձրացնելու, ոչ թե կառավարությունը: Այս տարվա նոյեմբերից արդեն 1500 ուսուցիչ առնվազն 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան: Ես մեծ կարևորություն եմ տալիս ուսուցիչների որակավորման գործընթացին, որը մտնում է գործնական փուլ, ինչը նշանակում է, որ հանրակրթության համակարգում նոր ու կարեւոր գործոն ենք ներմուծելու»,-ասաց Փաշինյանը։
Նա վստահ է, որ սեփական որակավորումն անընդհատ բարձրացնեցնելով` ուսուցիչը նոր խթան կստանա։