ՌԴ գլխավոր դատախազը ՀՀ-ում է
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Նրա փոխանցմամբ՝ Զվարթնոց օդանավակայանում ՌԴ գլխավոր դատախազին դիմավորեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: