Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Դոնբաս
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Դոնբաս, որտեղ շփման գծում իրավիճակի սրման ֆոնին կայցելի առաջնագիծ: Այս մասին ապրիլի 8-ին հայտնել են պետության ղեկավարի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Վերջերս այս շրջանում հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտվել է։ Իրավիճակը լարված է։
Նշվում է, որ Զելենսկին գնացել է Դոնբաս, որպեսզի շփվի զինվորականների հետ և բարձրացնի մարտական ոգին։ Հավելենք, որ վերջին օրերին համացանցում շատ են լուրերն այն մասին, որ շփման գծում լարվածությունը շատացել է։ Երկու կողմերը կուտակել են զորքեր շփման գծի մի շարք հատվածներում։