Բախումներ՝ Հյուսիսային Իռլանդիայում․ վիրավորվել է 7 ոստիկան
Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում անկարգություններ են տեղի ունեցել, ինչի հետևանքով 7 ոստիկան է վիրավորվել։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Անցյալ շաբաթ բախումներ էին տեղի ունեցել։ Ցուցարարներն օգտագործել էին քարեր և այլ առարկաներ։ Բախումները տեղի են ունենում քաղաքի ազգայնականների և պահպանողական միջև։
Ծեծկռտուքը սկսվել է գիշերը։ Բախումները տեղի են ունեցել թաղամասերը բաժանող ցանկապատի մոտ։ Վնասվել են քաղաքային ավտոբուսներ, խանութներ և այլ կառույցներ։ Բախումների հետևանքով վիրավորում են ստացել ոստիկաններ։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։