Մեկդ երես ունեցեք ու գնացե՛ք ՊՆ մոտ ծնողների հետ հանդիպման, թո՛ղ խփեն, թո՛ղ ծեծեն . Սոֆյա Հովսեփյան
ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որ «Իմ քայլը» խմբակցությունը լքեց պատերազմից հետո, գրում է.
«Չէ, չի անցնում, գոնե գիտակցում եք, որ կուտակվում է ու հետո դառնում է մեծ խնդիր: Քաղաքական դիվիդենտներ շահելու համար չի կարելի ստել: Այ այդ ստով էլ աշխատում եք ու ապացուցում , որ պաշտոնյաները պետք է լինեն ստախոս, որպեսզի լինեն «լավը» , «ընդունվածը»:
Չէ, չեմ ուզում ընդունված լինել, այլ արդար լինել եմ ուզում ու ձգտում եմ այդպես ապրել:
Այսօրվանից կսկսի մամուլում պտտվել, որ անկախ պատգամավորներն էին մեղավոր, որ ընդդիմությունն էր մեղավոր, որ 23, 30, 50 գերիներին չբերեցին, կարող է էս անգամ չափերն անցնեն ասեն նաև,որ ծնողներն են մեղավոր:
Հա մեղավոր ենք, ես ամենաշատը, որ թույլ եմ տալիս դեռ լկտի կերպով մարդկանց մոլորեցնեք:
Կզարմանա՞ք չէ այս գրառումիցս, իհարկե՛, քանի որ երբեք գերիների հարցով չեմ խոսում՝ գիտակցելով զսպվածության կարևորությունը:
Հիմա էլ գրեցի, որ ասեմ երկիրը ձեր անզուսպ ստախոսությամբ ավերեցիք , հիմա լռեք ու վեր ընկեք տեղերդ ու անառակի արտասուքը էլ չի օգնում:
Կընտրվեք, չմտածե՛ք... դուք ամենակարևորն անել գիտեք, ստել և պատասխանատվություն կրելու փոխարեն՝ մեղադրել:
Մեկդ երես ունեցեք ու գնացե՛ք ՊՆ մոտ ծնողների հետ հանդիպման, թո՛ղ խփեն, թո՛ղ ծեծեն, թո՛ղ հայհոյեն, բայց հասկանան, որ հետաքրքրված եք, որ վշտակցում եք, որ ցավն ընկալում եք:
Ումի՞ց, ի՞նչ եմ ակնկալում ...»։