Արմեն Սարգսյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգը և տարածաշրջանային խնդիրները
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգին: Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: