NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Երկրի խայտառակ կողմը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Քաղաքականության, այդ թվում՝ արտաքին քաղաքականության մեջ արժանապատվությունը կարեւորագույն գործոն է։ Քաղաքականությունը, բացի պետությունների միջև կապերից, մարդկային հարաբերությունների համակարգ է, որում կողմերից որևէ մեկի արժանապատվության բացակայությունը դիմացինին հնարավորություն է տալիս վարվել այնպես, ինչպես հիմա Ադրբեջանն է վարվում Հայաստանի հետ։

Պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միջորդավորված հարաբերություններում սեփական ու, ցավոք, նաև պետական արժանապատվությունը հասցրել է հնարավոր նվազագույն մակարդակի, նրա առաջ նվաստացել է այնպես ու այնքան, որ Ալիևն ամբողջությամբ ազատ է զգում իր գործողություններում։

Գերիների վերադարձի նախօրեի «ֆեյք» պատմությունը դրա հերթական, բայց, ցավոք, ոչ միակ ու ոչ վերջին արտահայտությունն է։ Էրեբունի օդանավակայանի տարածքում ժամեր շարունակ իրենց զավակների վերադարձին էին սպասում խաբված ծնողներն ու հարազատները:

Իհարկե, հիմք ունեն նաև այն գնահատականները, որ տեղի ունեցածը վերաբերում է ոչ միայն հայ-ադրբեջանական, այլ նաեւ Բաքու-Մոսկվա, Անկարա-Մոսկվա հարաբերություններին, եւ նման կերպ Ադրբեջանը կամ Ադրբեջանի միջոցով Թուրքիան ինչ-ինչ հարցեր է լուծում Ռուսաստանի հետ։

Հնարավոր է։ Բայց անգամ այդ դեպքում դա տեղի չէր ունենա, եթե Հայաստանն ունենար անձնային ու պետական արժանապատվություն կրող ղեկավար, ով, նույնիսկ լինելով պարտվածի կարգավիճակում, այդուամենայնիվ կկարողանար «ոչ» ասել բոլոր այն դեպքերում, երբ ոտնահարվում էին մեր՝ թեկուզ պարտված կողմի շահերը։

Բայց պատերազմին հաջորդած երկար ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ուշիմ աշակերտի նման կատարեց ու շարունակում է կատարել եռակողմ խայտառակ համաձայնագրի բոլոր, առաջին հերթին՝ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից բխող կետերը։

Արժանապատվություն ունենալու պարագայում նա կարող էր որպես նախապայման ներկայացնել բոլոր հայ գերիների վերադարձի հարցը՝ առկախելով համաձայնագրի կատարման գործընթացը, մինչև վերջին գերին Հայաստան չվերադառնար։

Բայց Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նման որեւէ նախապայման չառաջադրեց, այլ այն նույն պահին, երբ ադրբեջանցիները մեր գերիներին նվաստացնող հերթական տեսանյութերն էին տարածում, ինքը Հայաստանի գյուղերում քարոզում էր փոխել վերաբերմունքը մեր գերիների հետ այդպես ստորացուցիչ եւ դաժանաբար վարվող թշնամիների նկատմամբ։

Արդյունքում՝ Ադրբեջանը Հայաստանից ստանում է այն, ինչը՝ նորմալ պետության պարագայում, հնարավոր կլիներ նվազագույնը հումանիտար խնդիրների լուծումից հետո, հետեւաբար՝ որեւէ մոտիվացիա չունի վերադարձնելու հայ ռազմագերիներին։

Մեր գերիներն այդպիսով, ի թիվս այլ գործոնների, մինչեւ այսօր Ադրբեջանում են գտնվում նաեւ Նիկոլ Փաշինյանի վարած անարժանապատիվ, նվաստացուցիչ քաղաքականության պատճառով։

Նաև այն պատճառով, որ Փաշինյանի համար շատ ավելի վտանգավոր են ներքին, քան արտաքին թշնամիները, որովհետեւ եթե առաջինները սպառնալիք են նրա անձնական իշխանությանը, ապա արտաքին թշնամիները սպառնում են «ընդամենը» երկրին։

Իսկ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, երկիրը սիրում է հակառակ կողմից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: