NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

4-5 ամիս հետո իրական արհավիրք է սպասվում՝ գների աննախադեպ բարձրացում, դրամի կտրուկ արժեզրկում, պարենային դեֆիցիտ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Մի բան, արձանագրենք, որ Հայաստանում քաղաքական, բարոյական ու տնտեսական ճգնաժամը նոր թափ է հավաքում։ Իրավիճակն էլ ավելի է բարդացնում կորոնավիրուսի՝ շարունակվող համավարակն ու առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը։

Համաճարակի երրորդ ալիքն արդեն իրողություն է, սակայն չկա համաճարակային իրավիճակի համապատասխան հսկողություն, իսկ այս պայմաններում վարակի տարածումը կասեցնելուն ուղղված հատուկ քայլերի մասին խոսելն անիմաստ է։ Սրան գումարվում է տնտեսության գահավիժումը, երբ բիզնես միջավայրի վատթարացման արդյունքում ներդրումները շարունակաբար պակասում են, տնտեսվարողները ստիպված են լինում դադարեցնել իրենց գործունեությունը։ Բիզնեսի գործունեության խաթարման արդյունքում նվազում են պետբյուջե մուտքագրվող գումարները, զուգահեռաբար ավելանում է բյուջեի վրա պետության պարտքային բեռը։ Իսկ իշխանություններին մնում է միայն ուրախանալ, որ կարողանում են գոնե դրսում պարտատոմսեր տեղաբաշխել և աշխատավարձ վճարել։

Մյուս կողմից էլ՝ դրամի շարունակվող արժեզրկումն ու ամենօրյա ահագնացող թանկացումներն են։ Եվ սա այն պարագայում, երբ մարդկանց եկամուտները չեն ավելացել, գնաճը սպառնում է բնակչության կենսամակարդակի կտրուկ իջեցմամբ։ Այս ամենի հետ մեկտեղ քաղաքական անկայունությունն ու անվտանգության հետ կապված ռիսկերը ավելի են մեծացնում տնտեսության մեջ առկա անորոշությունը, նպաստում համընդհանուր հուսահատությանն ու արտագաղթի նոր հոսքին։ Մինչ Հայաստանում սոցիալ-տնտեսական պայմանները բարդանում են, աշխարհում բազմաթիվ երկրների հաջողվում է հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետևանքները և դուրս գալ վերականգնման փուլ։ Բայց, որքան էլ զարմանալի է, եթե անցյալ տարի համավարակի բռնկմանը զուգահեռ իշխանությունները հակաճգնաժամային միջոցառումները դարձրել էին իրենց քարոզչության հիմնական առանցքը, ապա հիմա նրանց մոտ որևէ մոտիվացիա չկա նույնիսկ խոսել ահագնացող ճգնաժամից ու հակաճգնաժամային ռազմավարության անհրաժեշտությունից։ Էլ չենք ասում որևէ գործ անելու մասին: Այս իշխանությունները այդպիսի ունակություններ չունեն:

Նրանց հիմնական նպատակի մեջ է տեղավորվում որքան հնարավոր է դաժան իրականությունը թաքցնել բնակչությունից։ Նույնիսկ մտադրություն չկա նորից վերանայել բյուջեն ու տնտեսությունը վերականգնելու ուղիներ փնտրել։ Սրա փոխարեն իշխանությունները շռայլ են նոր խոստումներ տալու հարցում՝ անկախ նրանից՝ դրանք իրատեսական են, թե ոչ։ Բազմաթիվ տնտեսագետներ անընդհատ բարձրաձայնում են, որ այսօր էլ վիճակն օրհասական է, սակայն մոտ 4-5 ամիս հետո մեզ իրական արհավիրք է սպասվում, ի մասնավորի՝ գների աննախադեպ բարձրացում, դրամի կտրուկ արժեզրկում, պարենային դեֆիցիտ։ Ըստ էության, իշխանություններն այսօր առաջնային պլանում են պահում իրենց քաղաքական հարցերը՝ փորձելով գամված մնալ աթոռից և պահպանել սեփական իշխանությունը։ Նրանք պետբյուջեից դուրս են գրում փաստացի վերջին փողերը, որպեսզի հերթական պարգևավճարը բաժանեն ոստիկաններին ու չինովնիկների տարբեր խմբերի՝ ընտրություններին ինչ-որ հաջողություն գրանցելու համար։ Այլ կերպ ասած՝ առաջնորդվում են պահի ու նեղ քաղաքական շահի թելադրանքով, իսկ թե դրանից հետո ինչ կլինի, դա արդեն ոչ մեկին չի հետաքրքրում։

Մասնագետներից շատերը կարծում են, թե առկա է զուտ քաղաքական հաշվարկ, այն է՝ հիմա ծախսենք, հիմա օգտագործենք այդ հնարավորությունները, որպեսզի կարողանանք իշխանությունը պահել: Սրան զուգահեռ՝ պարտքեր են վերցնում, որոնք թույլ են տալու որոշ ժամանակ քիչ թե շատ ծախսեր անել, իսկ առնվազն հաջորդ տարվա համար արդեն նոր պարտք է հարկավոր լինելու, քանի որ չեն ուզում բյուջեն վերանայել:

Տնտեսագետների գնահատմամբ՝ եթե տնտեսության մեջ ներկա միտումները պահպանվեն, ապա մի քանի ամիս հետո մենք արդեն համապարփակ ճգնաժամի առաջ ենք կանգնելու, համակարգային, երբ խնդիրներ ենք ունենալու բնակչության անգամ տարրական պահանջներն ապահովելու հետ կապված։ Սակայն ոչ հեռու ապագայի հետ կապված այս հանգամանքը իշխանություններին չի մտահոգում, նրանց համար միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորը, որ իրենք կարողանան մանիպուլացնել հանրությանը ու վերարտադրվել։ Իշխանավորներին օրուգիշեր միայն մի հարց է մտատանջում, թե ինչպես կարելի է մինչև վերջ պահել բաղձալի աթոռները»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։