Կիպրոսում Արցախում զոհերի հիշատակի պուրակ է բացվել (լուսանկարներ)
Կիպրոսում Արցախում զոհված ազատամարտիկներին նվիրված պուրակ է բացվել և ծառատունկ է կազմակերպվել: Ծառատունկին մասնակցել է նաև Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոհարուսը։ Այս մասին տեղեկացնում է Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը։
Միջոցառմանը մասնակցել է նաև Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեա Պապախարալամպուսը։


