ՀՀ-ում գործող օկուպացիոն ռեժիմը համաձայնել է շարունակել ստորանալ թուրքի առջև. թուրքագետ
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարուժան Խոդաբախշյանը երեկ նկատեց, որ «Google Maps»-ի քարտեզներում Երևանի փողոցները ադրբեջանցիներն անվանափոխում են իրենց բանակի հերոսների անունով (տե՛ս կից նկարը)։
Թշնամին չի դադարելու աշխատել, նույնիսկ տարած իրական հաղթանակից հետո շարունակելու է հարձակումը՝ մարտի դաշտում, դիվանագիտական հարթակներում, ու նույնիսկ գուգլի քարտեզներում։ Որովհետև թույլ ենք, իսկ ՀՀ-ում գործող օկուպացիոն ռեժիմը համաձայնել է շարունակել ստորանալ թուրքի առջև։
Թուրքիայի հետ շփվելու բանաձևը պարզ է՝ համաձայնվելով կատարել թուրքերի նախապայմանները, ստանալու ենք նոր նախապայմաններ։
Հ.Գ. Հիշեցնեմ, որ Սյունիքի ու Գեղարքունիքի նոր սահմանները Հայաստանի օկուպացիոն իշխանությունները «Google»-ի քարտեզներով են գծում ու զիջում թշնամուն»:
