Ֆինլանդիան կստեղծի «COVID-19»-ի դեմ պատվաստանյութ՝ քթի սփրեի տեսքով
Ֆինլանդիայում մինչև 2021 թվականի ավարտը կարող են պատվաստանյութ ստեղծվել «COVID-19»-ի դեմ՝ քթի սփրեի տեսքով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Հելսինկիի համալսարանի վիրուսաբանության պրոֆեսոր Կալլե Սաքսելային:
Պատվաստանյութը սփրեի տեսքով ստեղծելու որոշումը պայմանավորված է նրանով, որ վիրուսը, սովորաբար, մարմնին է մտնում շնչառական ուղիներով:
«Քթի պատվաստանյութը ստեղծում է լորձաթաղանթի իմունիտետ, ինչը նշանակում է, որ վիրուսի մուտքը օրգանիզմ կկանխվի: Այլ կերպ ասած այն պաշտպանում է վերին շնչուղիները», - բացատրել է Կալլե Սաքսելան:
Պրոֆեսորը նշել է, որ պատվաստանյութը կստեղծվի մինչև տարեվերջ: