Պայթյունների ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք չանհանգստանալ. ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ կեսօրին, «The Halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունը, Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կիրականացնի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք:
Նշենք, որ ԱԻ պետական ծառայության սակրավորները, ռուս գործընկերների հետ մեկտեղ, հետախուզական աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտ և Ասկերան քաղաքների մերձակա անտառային տարածքներում:
Հայտնաբերված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը, որպես կանոն՝ կոչնչացվի տեղում:
Պայթյունների ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք չանհանգստանալ»: