Դավաճանության մեղադրանքով Սաուդյան Արաբիայում մահապատժի են ենթարկել 3 զինծառայողի
Սաուդյան Արաբիայի ռազմական տրիբունալը մահապատժի է դատապարտել դավաճանության մեջ մեղադրվող երեք զինծառայողների։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի պետական գործակալությունը:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ զինծառայողները համագործակցել են թշնամիների հետ։ Նշվում է նաև, որ պատիժն արդեն կիրառվել է։ Ընդգծենք, որ այս տարի Սաուդյան Արաբիայում դավաճանության մեղադրանքով մահապատժի մի քանի այլ դեպք ևս եղել է։
Մահապատժի ենթարկված զինվորականների մասին մանրամասներ հայտնի չեն։