ԱՄՆ-ում հերքում են J&J պատվաստանյութի կապը թրոմբի առաջացման հետ
ԱՄՆ-ի սննդի և դեղերի որակի հարցերով վարչությունը (FDA) որևէ կապ չի տեսնում Johnson & Johnson-ի նոր կորոնավիրուսի պատվաստանյութերի և թրոմբի առաջացման միջև: Այս մասին հաղորդում է New York Times-ը:
«Այս պահին պատվաստումների հետ մենք [թրոմբի] պատճառահետևանքային կապ չենք գտել և շարունակում ենք ուսումնասիրել և գնահատել այդ դեպքերը», - ասվում է ԱՄՆ կարգավորչի հաղորդագրության մեջ: