Խնդրում եմ Ռոբերտ Քոչարյանին ընդունել իմ անկեղծ ներողությունը. Արմեն Դուլյան
Լրագրող Արմեն Դուլյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարության կապակցությամբ գրառում է կատարել և ներողություն խնդրել Քոչարյանից.
«Միշտ մեծ հարգանքով եմ վերաբերվել Հայաստանի բոլոր նախագահներին՝ թե ներկա, թե նախկին... Եւ եթե Ռոբերտ Քոչարյանը բացասական է գնահատել իմ ֆեյսբուքյան գրառումը, խնդրում եմ նրան ընդունել իմ անկեղծ ներողությունը.... Արմեն Դուլյան»,- գրել է Դուլյանը:
Ավելի վաղ նա գրել էր, որ Արցախի բյուջեից մեծ գումարներ են հատկացվում նախկին նախագահների կարիքների համար:
Դուլյանի այս գրառմանը անդրադարձել էր Քոչարյանի գրասենյակը, հերքելով տեղեկությունը։