Քոչարյանը կկարողանա վերականգնել հայերի վստահությունը. ռուս փորձագետ
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ կարող է հույս դնել բնակչության աջակցության վրա, նրա պաշտոնավարումը հաջորդ ընտրությունների հաղթանակից հետո հնարավոր է, եթե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որոշակի լուծումներ լինեն: Այս մասին РИА Новости փոխանցմամբ ասել է «Եվրասիական զարգացում» փորձագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Ստանիսլավ Պրիտչինը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Մարտի 28-ին Արմավիրի մարզի բնակիչների հետ հանդիպմանը քաղաքական գործիչը նշեց, որ ապրիլին պաշտոնապես կհեռանա իր պաշտոնից` գործի դնելու խորհրդարանի լուծարման մեխանիզմը, բայց կառավարելու է մինչ ընտրությունները:
Քոչարյանը ևս հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին ՝ գլխավորելով կուսակցությունների դաշինքը:
«Եթե մի քանի ամիս առաջ... (իրավիճակը ցույց տվեց – խմբ.) Փաշինյանը միանշանակ հաղթում էր, ապա այժմ ակնհայտ է դառնում, որ աջակցություն ունի նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հասկանալի է, որ ամեն ինչ կպարզվի քվեարկության արդյունքում, սակայն նա (Քոչարյանը – խմբ.) ունի շանսեր: Եվ այդ ժամանակ կլինի լրիվ այլ իրավիճակ նաև ղարաբաղյան կարգավորման հարցում: Սակայն ամեն դեպքում ռուսական միջնորդությունն ու ռուսական խաղաղապահ կոնտինգենտը դրական դեր կխաղան, քանի որ կա դրությունը պահպանելու հարցում հետաքրքրվածություն»,-լրագրողներին ասել է փորձագետը: