Թասիկ գյուղի բնակիչը նախօրեին տանից դուրս է եկել Ույծ գյուղի ուղղությամբ և չի վերադարձել
յունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն այսօր՝ ապրիլի 12–ին, ժամը 09։30-ին տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին, ժամը 16:00-ի սահմաններում Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ն (ծնված 1937 թ․) տանից դուրս է եկել Ույծ գյուղի ուղղությամբ եւ չի վերադարձել: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարներ, ոստիկանության 5 աշխատակից եւ գյուղի 12 բնակիչ։