Երևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համարՆոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են. ԶաքարյանԻրանը հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանում գտնվող ռազմական օբյեկտներին Չարը միշտ չէ, որ ներկայանում է բացահայտ կերպով. հաճախ այն քողարկվում է բարեպաշտության, արդարության և նույնիսկ ճշմարտության լեզվով. Իսահակ ՍրբազանԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվն աճել է. կա 100 վիրավորԻսպանիայում շոգից մահացել է արդեն ավելի քան 3800 մարդՓրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումԳեղարքունիքի և Կոտայքի մարզերում մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանը վերջ է դրել Ռուսաստանի տարածաշրջանային գերիշխանությանը Հարավային Կովկասում. Ուկրաինայի արտաքին հետախուզության Ինչպե՞ս է Կոնջորյանի եղբայրը լկտի հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցնում Նաիրի Հակոբյանի հասցեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+Դավիթ Ամալյանը Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների մեկ տարբերություն է նշելԱյսօրվանից հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկան ամբողջությամբ փակվեց. Դավիթ Անանյան
Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի մասին հաղորդումը փոխանցվել է ՔԿ. կադրեր՝ ծեծի դեպքի վայրից (տեսանյութ)Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվելՌուսաստանը ավիահարվածներ է հասցրել Զապորոժիեի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերում. կան զոհեր և վիրավորներՈստիկանապետի նախկին խորհրդականն ուզում է ընդլայնել Արջուտի ոսկու հանքը ու պոչամբար կառուցել․ «Հետք»Այսօր և՛ Հայաստանի, և՛ Բաքվի բանտերում ազատազրկվում է մեր ողջ ժողովուրդը. Ավետիք ՉալաբյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում Իրանի դեսպանին (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշում գործարկվելու է էլեկտրական շչակՑավոք, այս քաղաքական հետապնդման մեջ ներգրավված են Իրանի քաղաքացիներ. դա չպետք է թույլ տրվի. Արման Աբովյան (տեսանյութ)Հրաձգություն ԱՄՆ-ի Սիեթել քաղաքում. կան զոհեր
Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանին. ուղիղ
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ հաղորդում է ներկայացվել
Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելԱրտանիշ բնակավայրի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում, նավակի վրա քաղաքացի կաԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է «Հեզբոլլահ»-ինԻսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության օրակարգային հարցերըՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է` արդեն իններորդ տարին, այս մեկ նախադասությունն է նախորդ հինգ տարիների քաղաքական գնահատականը և ուղեցույցը. Արփինե ՀովհաննիսյանԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու համարԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ ԱբրահամյանՆվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում

Նիկոլի թրքացման պատճառները և Հայաստանի վերջին շանսը. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը «Նիկոլի թրքացման պատճառները և Հայաստանի վերջին շանսը» վերտառությամբ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:  

«Հայաստանին նույնիսկ Աջարիայի հեռանկարը չի սպառնում, քանզի մեր ոխերիմ հարևանները ոչ թե ուզում են տնտեսապես գրավել Հայաստանը, այլ ուղղակի ոչնչացնել այն։ Հայ ժողովրդի համար սովետն իդեալական ժամանակահատված էր․ փող էին աշխատում (փախցնում), գողանում գործարանից, ստեղծագործում, գիտությամբ զբաղվում, շինարարություն անում (ավազի ու ցեմենտի համամասնությունները երբեմն խախտելով), կրթվում (դիպլոմ ստանում), ռուս աղջիկների հետ սիլի–բիլի անում, «տակից» ապրանք ճարում և Սև ծովում հանգստանում (հիմնականում Ադլերի կողմերը)։

Սովետը հայ ժողովրդի համար լավ էր նաև այն պատճառով, որ արտաքին քաղաքականությամբ զբաղվելու տհաճություն չունեինք, այսինքն՝ հա՛մ սովետական Հայաստանը պետության պես մի բան էինք համարում ու հպարտանում ռեսպուբլիկայով, հա՛մ պետական գործերով չէինք զբաղվում։

Սովետի ժամանակ մեր անվտանգությունն ուրիշն էր ապահովում։ Սեփական դրամավարկային քաղաքականությունը հայ ժողովուրդը չէր վարում։ Մոսկվայում կոնյակ–բաստուրմայով որոշ մանր հարցեր շատ արագ լուծվում էին։ Թույլատրված էր ապրիլի 24–ին գնալ Ծիծեռնակաբերդ։

Սովետի ժամանակ սովետահայերը հաճույքով կարող էին հայհոյել թուրքերին՝ չվախենալով հետևանքներից ու կյանքի չկոչելով հայհոյանքի բուն ռազմաքաղաքական մասը։

Սովետի փլուզումը մի պահ բոլորին գցեց էյֆորիայի մեջ։ Հայերը մտածեցին, որ «Ջերմուկով» ու մոլիբդենով կարելի է ապրել։ Ինչ մնում էր թուրքերին, ապա կարելի է քիրվայություն անել ու լավ ապրել։ Ղարաբաղի հարցն էլ ուզելով է լուծվելու կամ էլ կարելի է տալ ու պրծնել։ Պարզվեց, որ այդպես չէ։

Պարզվեց, որ անկախությունը ոչ միայն հաճելի երևույթ է, այլ նաև ամենօրյա քրտնաջան աշխատանք է պահանջում, ինչպես նաև քաղաքացու առկայություն։

Հիմա ստեղծվել է մի վիճակ, որ մեր քաղաքացիների մի հսկայական հատված փախչում է անկախությունից։ Մինչև Նիկոլն էլ կար այդ գործընթացը։ Նիկոլը պարզապես սրեց ամեն ինչ և հայ ժողովրդին առաջարկում է գնալ դեպի Թուրքիա՝ լավ կյանքի ակնկալիքով։ Բայց խնդիրն այն է, որ Հայաստանին նույնիսկ Աջարիայի հեռանկարը չի սպառնում, քանզի մեր ոխերիմ հարևանները ոչ թե ուզում են տնտեսապես գրավել Հայաստանը, այլ ուղղակի ոչնչացնել այն։

Նիկոլն առաջարկում է սպանել Հայաստանը, որպեսզի ինքն ապրի, քանի որ ոտքի կանգնած Հայաստանն իրեն դատելու է, մեղավորներին պատժելու է։

Հայաստանի վերջին կռիվը հիմա է։ Կա՛մ մենք կթերթենք այս խայտառակ էջը և կստանանք էքզիստենցիալ շանս, կա՛մ այլևս որևէ շանս չենք ունենա»,-գրել է Անդրանիկ Թևանյան։