Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր
Վազող տողեր

Թուրքիայի կողմից շարունակվող համառ ժխտողականությունը նրա համար ծառայում է որպես նորանոր ցեղասպանական գործողություններ կատարելու քարտ բլանշ. պատմաբանների բաց նամակը՝ Բայդենին

Հայաստանի պատմաբանների բաց նամակը ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Մեծարգո պարոն նախագահ,

Հայաստանի պատմաբանների կողմից Ձեզ հասցեագրվող այս դիմումը ամենևին էլ Հայոց ցեղասպանության ակնհայտ փաստը մեկ անգամ ևս գիտականորեն ապացուցելու նպատակ չի հետապնդում։ Դրա անհերքելի ապացույցները վաղուց հայտնի են ողջ քաղաքակիրթ աշխարհի, այդ թվում և Միացյալ Նահանգների գիտական հանրությանը։ Անհանգստությունը, որը համակել է մեզ ներկա ապրիլի 24-ի նախօրեին, կապված է Թուրքիայի կողմից շարունակվող համառ ժխտողականության հետ, որը նրա համար ծառայում է որպես նորանոր ցեղասպանական գործողություններ կատարելու քարտ բլանշ։ Դրանցից վերջինն իրականացվեց ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության հանդեպ՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների լայն ներգրավման միջոցով։ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը նման հզոր անվտանգային համակարգի ընձեռած արդիական տեխնիկական միջոցների ու ահաբեկչական կառույցների հնարավորությունների համադրումով Լեռնային Ղարաբաղում կրկին իրեն պահեց որպես սերիական մարդասպան, որովհետեւ ժամանակին պատասխան չի տվել մարդկության ու քաղաքակրթության դեմ իրականացրած իր նախորդ հանցագործությունների համար։ Ներկայումս արեւմտյան տեխնոլոգիաներն ու տեռորիստների կողմից գործադրվող մարդասպանության միջնադարյան եղանակները համադրող Թուրքիայի նման գործողությունները կրկին մեզ հիշեցնում են, որ դեռեւս հեռավոր 1915 թվականի մայիսի 24-ին Անտանտի երեք տերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի համատեղ հայտարարության մեջ թուրքական պետությանը հասցեագրված մարդկայնության ու քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործությունների մեջ մեղադրանքը պահպանում է իր արդիականությունը նաև մեր օրերում։ Ուստի այն ծանր մեղադրանքները, որը 1915-ին Թուրքիային ներկայացրին Անտանտի երկրները, իսկ քիչ անց՝ Առաջին աշխարհամարտում նրանց միացած Միացյալ Նահանգներն ի դեմս իր նախագահ, երջանկահիշատակ Վուդրո Վիլսոնի, մինչ օրս մնում են իրավական առումով ոչ հստակ ու առկախված վիճակում՝ ծնունդ տալով նորանոր հանցագործությունների։

20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության համար չպատժված հանցագործը՝ Թուրքիան, արդեն հարյուր տարուց ավելի ճարպկորեն խուսանավում է ուժի համաշխարհային բևեռների միջև՝ պատասխանատվությունից խուսափելու, և ոչ միայն հայերի, այլև հույների, ասորիների, եզդիների, քրդերի ու արաբների հանդեպ նորանոր ցեղասպանական գործողություններ իրականացնելու համար։ Ավելին՝ փաստացի կերպով այսօր միջազգային համայնքի վերահսկողությունից դուրս եկած ու մեծապետական հովերով տարված Թուրքիայի ղեկավարությունը ժամանակին չպատժված ֆաշիստական Գերմանիայի առաջնորդների նման՝ վտանգ է ներկայացնում արդեն ոչ միայն Հայաստանի, այլև իր բոլոր հարևանների ու ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։

Չպատժված հանցագործի թուրքական ֆենոմենը ներկայումս դրսևորվում է նաև իր զոհերի ստեղծած նյութական ու հոգևոր մշակույթի ոչնչացմանն ու տարածաշրջանի ժողովուրդների պատմական հիշողության հետևողական ու համակարգված նենգափոխմանն ուղղված մի հսկայական քարոզչական մեքենայի համակարգված աշխատանքի տեսքով, որի միջոցով համաշխարհային տեղեկատվական դաշտում կեղծիքների հետևողական տարածման թափն ու հզորությունը գեբելսյան քարոզչության գործելակերպն է հիշեցնում։

Մենք՝ Հայաստանի պատմաբաններս, անցած տարիներին ամբողջական հատորներ ենք գրել բոլոր այն մաքիավելիական հնարքների մասին, որոնց միջոցով Թուրքիան փորձում է ամենի ինչ անել՝ միջազգային հանրությանն ապակողմնորոշելու և առաջիկա ապրիլի 24-ի Ձեր ուղերձում «Ցեղասպանություն» բառի առկայությունը բացառելու համար։ Նման կեղծիքների վերջին խմբաքանակը կապված է իբր՝ Հայոց ցեղասպանությունը հաստատող դատական որոշման բացակայության մասին անհիմն պնդումի և Ցեղասպանության մասին կոնվենցիայի՝ միայն 1948-ին ընդունվելու փաստի խեղաթյուրված մեկնաբանության հետ։ Մինչդեռ՝ Հայոց ցեղասպանության փաստն առաջինը ճանաչել են հենց իրենք՝ Օսմանյան կայսրության դատարանները՝ 1919-1920 թվականների ընթացքում իրենց ընդունած որոշումներով։ Ավելին՝ թեև Ցեղասպանության կանխարգելման և նրա համար պատժի մասին Կոնվենցիան ընդունվել է 1948-ին՝ Հոլոքոսթից մի քանի տարի անց, բայց նրա հեղինակ Ռաֆայել Լեմկինը սահմանելով ցեղասպանություն հասկացության հիմնական հատկանիշները, դրանց մեջ է ներառել ոչ միայն Հոլոքոսթի, այլև Հայոց ցեղասպանության ընթացքում կատարված հանցագործությունների դրսևորումները, որոնցից, մասնավորապես՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի е կետով սահմանված՝ մի խմբից երեխաների բռնի փոխանցումը մյուս խումբ, չի դրսևորվել հրեական Հոլոքոսթի ժամանակ։ Դա հենց Հայոց ցեղասպանությանը բնորոշ առանձնահատկություններից մեկն էր, այսինքն՝ 1948 թ դեկտեմբերի 9-ի կոնվենցիան ստեղծվել է Հայոց ցեղասպանության հանցակազմի ներառումով, ուստի չի կարող չտարածվել այն պատմական փաստի վրա, որն իր համար հիմք է հանդիսացել, ճիշտ այնպես, ինչպես այն տարածվում է նույնպես 1948-ից առաջ տեղի ունեցած Հոլոքոսթի վրա։

Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ մարդկության ու քաղաքակրթության դեմ կատարված երկու խոշորագույն հանցագործությունները՝ Հայոց ցեղասպանությունն ու հրեական Հոլոքոսթը, գծել են այն հստակ սահմանագիծը, որով 20-րդ դարը սահմանել է Երկիր մոլորակի վրա խաղաղ համակեցությունը երաշխավորող կարմիր գծերը որոնք ողջ մարդկության իրավագիտակցության անբաժան մասն են դարձել։ Դրանց պաշտպանությունը և նոր ցեղասպանությունների կանխարգելումը առաջին հերթին կախված է ողջ աշխարհում ազատության ու մարդու իրավունքների երաշխավոր հզորագույն տերության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կամքից ու վճռականությունից։

Բալկանյան թերակղզուց մինչև Հայկական լեռնաշխարհն ընկած ընդարձակ տարածաշրջանում իր բոլոր հարևանների հանդեպ արյունոտ հանցագործություններ իրականացրած Թուրքիայի ցեղասպանական նոր նկրտումները կանխելու, նրան իր միջազգային պարտավորություների դաշտ վերադարձնելու վճռորոշ պայմանը հետագայում Հիտլերի կողմից արտաբերված «այսօր ո՞վ է հիշում հայերին» ցինիկ խոսքերով պատմության մեջ ամրագրված՝ թուրքական անպատժելիության ֆենոմենի հաղթահարումն է՝ դրա ձևավորման հիմնաքարը հանդիսացող Հայոց ցեղասպանության անվերապահ ու վերջնական ճանաչման միջոցով։ Միայն այդ հանցագործությանն իր հստակ իրավական՝ ցեղասպանություն անվանումը տալու միջոցով է հնարավոր հաղթահարել նաև ներկայումս միջազգային հանրության որոշ անպատասխանատու ներկայացուցիչների կողմից Ռ. Էրդողանի ցեղասպանական նկրտումներն անտեսելու և անգամ՝ խրախուսելու Մյունխենյան գործելակերպը։ Մնացած բոլոր լուծումները հանցագործի ու զոհի առերեսման և իրական հաշտեցման փոխարեն՝ շարունակելու են ծառայել ճշմարտության ու արդարության սիստեմատիկ քողարկման միջոցով հետևողականորեն արևելյան Հիտլերի դերակատարության մեջ մտնող Ռ. Էրդողանի վտանգավոր հավակնությունների հետագա ծավալանն ու ընդարձակմանը։

Այս պատմական պահին ոչ միայն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, այլև բռնության ու տառապանքի ուղիներով անցած մարդկության միլիոնավոր նահատակների հոգիներն աղոթում են Ձեր ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում Ցեղասպանություն հասկացությունը հստակորեն տեսնելու ակնկալիքով։

Խորին հարգանքով՝

Հայաստանի պատմաբանների միություն

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

ԵՊՀ պատմության ֆակուլտետ

ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ

ՀՊՄՀ պատմության ֆակուլտետ