NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Իր ողջ կյանքում քաղաքական մեկենասի դեր ստանձնած Միքայել Մինասյանը ընդդիմությանը մեղադրել է կեղծ լինելու մեջ. Հրաչյա Ռոստոմյան

Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Միքայել Մինասյանի տեսանյութերից մեկը և կից գրելիս.

«Իր ողջ կյանքում քաղաքական մեկենասի դեր ստանձնած Միքայել Մինասյանը, ով ֆինանսական տանիք է հանդիսացել և բառացի աճեցրել Նիկոլ Փաշինյան գործչին, այսօր խորհրդարանական ընդդիմությանը մեղադրել է կեղծ և Նիկոլ Փաշինյանին ձեռնտու ընդդիմություն լինելու մեջ և ակնարկել է, թե վերջիններս իշխանությունների հետ ինչ-ինչ համագործակցությունների պայմանավորվածություններ են ձեռք բերել: Միքայել Մինասյանն իհարկե ինքն էլ հոգու խորքում գիտի, որ որպես «բորշչերի» բաղադրատոմսերի հեղինակ ավելի գիտակ է, քան որպես քաղաքագիտական մտքեր արտաբերող, բայց տևական ժամանակ սեփական հայրենիքից շնչակտուր փախած անձը լավ կաներ գոնե ժամանակ առ ժամանակ մեղր կամ մեղրաջուր օգտագործեր՝ սեփական հիշողությունը լավացնելու համար:

Ընդդիմությանը Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ համագործակցությունների ձեռք բերելու մասին բարբաջող փախած դեսպանը կարծես թե հիշողության կորստով է տառապում ու մոռանում է, որ հենց ինքն է տարիներ շարունակ համագործակցել Նիկոլ Փաշինյանի ու նրա «Հայկական Ժամանակ» օրաթերթի հետ: Ու այդ մասին հենց ինքն է հրապարակային տեսանյութով հայտարարել: Վստահաբար փախած դեսպանը բնազդաբար զգացել է, որ մեր իմաստուն ժողովուրդը վաղ թե ուշ իմանալու է Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած իր վճարովի ծառայությունների մասին ու գաղտնի կապերի մասին: Մի մարդ, ով հենց ինքն է տարիներ շարունակ ֆինանսավորել ու աճեցրել Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր գործչին, ինքն է եղել նրա ֆինանսական կայունությունն ու զարգացումն ապահովողը, հիմա էլ եկել ու ինչ որ համագործակցություններ է փնտրում այնտեղ, որտեղ դրանք իսպառ բացակայում են: Բայց ի տարբերություն Միքայել Մինասյանի մեր ազգաբնակչությունն ունի փայլուն հիշողություն ու բավարար գիտակցություն, հասկանալու համար թե երազախաբ եղած այս անձը ինչի է փորձում այս օրերին հասնել:

Մի բարի խորհուրդ Մ.Մ.-ին՝ մյուսների վրա ցեխ շպրտելով սեփական գոյության մասին հիշեցնելն ու անառողջ քաղաքական ամբիցիաների բավարարումը վերջինս բարեհաջող կերպով կարող է կյանքի կոչել բացառապես իր թաքստոցների խոհանոցներում: Իսկ Հայաստանն ու հայաստանյան քաղաքական դաշտը հորդորում եմ հանգիստ թողնել, քանի որ դրանց վրա ունեցած աղետալի հետևանքները մինչև օրս դեռ ժողովուրդը հիշում ու ամեն օր շարունակում է դրանց տակից դուրս գալ: Այսօր դեռ այսքանը, մնացյալի մասին՝ հաջորդ դասին…

Հ.Գ Կից տեսանյութում Միքայել Մինասյանի՝ Նիկոլ Փաշինյանին տարիներ շարունակ ֆինանսավորելու վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունքն է: Սա էլ զուտ վերջինիս հիշողությունը թարմացնելու համար: Դե որ ստիպված չլինի նորից մեղրաջուր խմել…»