Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր
Հասարակություն

«Ի՞նչ եք արել, որ բանակցությունները չմտնեն փակուղի». Անի Սամսոնյանի հարցին Փաշինյանը չպատասխանեց՝ հարցական նշան չտեսավ (տեսանյութ)

Այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ խորհրդարանում նա այսօր մանիպուլյատիվ հայտարարություններ է անում:

«Ասում եք՝ նախկինները ոչինչ չէին արել, բանակցությունները փակուղի էին մտել, դուք ի՞նչ եք արել, որ բանակցությունները չմտնեն փակուղի, որ չկանգնենք պատերազմի առաջ»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ Փաշինյանը թույլ տվեց, որ իր անձը այստեղ ևս մեկ անգամ շոյեն, ինչը անհարգալից վերաբերմունք է 2020-ին ընկած մեր 3300 և ավելի զոհերի նկատմամբ:

Չնայած Անի Սամսոնյանի այս պարզ հարցին, Փաշինյանն ասաց, թե ինքը այդ նախադասությանբ մեջ հարցական նշան չտեսավ:

Պատգամավորը ստիպված էր կրկնել հարցը՝ նկատելով, որ այն պարզ ձևակերպված էր, ու Փաշինյանը կարևոր հարցերին պատասխանելու փոխարեն, ինչպես միշտ իր մանիպուլյատիվ և հռետորական ոճի մեջ է. 

Անի Սամսոնյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե նախապատերազական վիճակով է ժառանգել երկիրը. «Փաստորեն ի՞նչ է ստացվում, դուք բանակցությունները սկսել եք 0-ական կետից, գիտեիք, որ նախապատերազմյան վիճակում է երկիրը, բայց Ձեր վարքագիծը, իշխանական խմբակցության վարքագիծը չի համապատասխանել պատերազմի շեմին կանգնած երկրի ղեկավար ուժի վարքագծին»։

ԼՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը 3 տարի շարունակ հանդես է եկել պոպուլիստական հայտարարություններով, սակայն որևէ հիմնարար բարեփոխում չի եղել, և 3 տարի պատերազմի շեմին գտնվելով, իշխանությունները չգիտես ինչով են զբաղվել։

«Դուք նախկինների հետ եք թուր ու թվանք տվել, տունտունիկ խաղացել»,- ասաց նա։

Պատասխանելով հարցին՝ Փաշինյանն ասաց, որ հայոց լեզվի քերականական կանոնների համաձայն՝ հարցական է կոչվում այն նախադասությունը, որի մեջ կա հարցական նշանով ձևակերպում. «Ուստի սա ելույթ էր, և հարկ չեմ համարում պատասխանել»։

Արձագանքելով՝ Անի Սամսոնյանը նշեց, որ Փաշինյանը նպատակադրված չէ ընդդիմադիրների որևէ հարցի պատասխանելու։

«Բայց հարցս հետևյալն է՝ ի՞նչ եք արել դուք։ Փաստորեն խաղաղասիրություն եք քարոզել, բթացրել եք մեր զգոնությունը, բայց մենք պատերազմի առջև էինք։ Խոսում եք հետախուզական արբանյակներից, Ձեզ տեղյակ են պահել, որ դրանք մեզ անհրաժեշտ են։ Բայց դուք Ադրբեջանի արբանյակն էլ եք համարել արհեստական։ Եվ ձեր ԲՏԱ նախարարն էլ հայտարարել է, որ մեզ նման բան պետք չէ։ Եվ այսօր խոսում եք Հայաստանի ապագայից, որի վրա դուք մի մեծ գերեզմանաքար եք դրել»,- ընդգծեց պատգամավորը։

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ պատգամավորի բարձրաձայնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ԲՏԱ նախարարությունը զբաղվել է Հայաստանի՝ արբանյակ ունենալու հարցով։