Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր
Հասարակություն

Կենտրոնի նախկին թաղապետ Զուրաբյանի ընտանիքին պատկանող ընկերությունը մոտ 8 մլն դրամ աշխատավարձի պարտք է կուտակել․ նա անհասանելի է

Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանին պատկանող «Էլդորադո-Արմեն» ՍՊԸ աշխատակիցները կանգնած են խնդրի առաջ։ Նրանք չեն ստացել իրենց մի քանի ամսվա ու նույնիսկ տարիների կտրվածքով կուտակված հասանելիք աշխատավարձը։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում այդ մասին ահազանգեց Վարդան Գաբրիելյանը։ Նա 2019թ փետրվարին ընդունվել է «Էլդորադո-Արմեն» ՍՊԸ աշխատանքի՝ որպես գլխավոր հաշվապահ։

«Էլդորադո-Արմեն» ՍՊԸ-ն զբաղվում էր հանրային սննդի կազմակերպմամբ Տերյան 51 հասցեում, Օպերայի տարածքում: Իսկ ավելի կոնկրետ, խոսքը գնում է Արարատ Զուրաբյանի ընտանիքին պատկանող «Կարապի լիճ» սրճարանին կից գործող «Ամերիկանո» ժամանցի վայրին։ Արարատի կինը՝ Էդիտա Եղոյանը,  ընկերության հիմնադիրներից է, դուստրը՝ Անի Զուրաբյանը, հանդիսանում էր փաստացի գործադիր տնօրենը:

Մեր զրուցակցի խոսքով, վերջինս միանձնյա տիրապետել, տնօրինել և օգտագործել է ընկերությանը պատկանող գույքը, ֆինանսներն ու այլ ռեսուրսներ։ Այնպես որ շուտով ընեկությունը կանգնել է դժվարությունների առաջ ու պարտքեր կուտակել։

Ֆինանսական խնդիրները էլ ավելի են խորացել, երբ Արարատ Զուրաբյանը Կոնվերս բանկից մեծ չափերի պարտքեր է վերցրել։ Դեռ 2019 թվականին, բանկը պարտքի դիմաց  սրճարանը բռնագանձելու գործընթաց է սկսել։ Նաև լուրեր կան, որ սկսվելու է սննկացման գործընթաց։

Թեև այս մասին բազմիցս բարձրաձայնվել է, սակայն աշխատողները պնդում են, որ ի սկզբանե տեղյակ չեն եղել բանկի խնդիրներին ու նրա Զուրաբյանի հնարավոր սննկացման գործընթացին։

Ինչէ․․․

Մեր զրուցակիցը աշխատանքի ընդունվելով՝ զբաղվել է 3 գործառույթով․

Աշխատավարձ

2.Կանխիկ դրամաշրջանառություն

3.Ֆինանսական հաշվետվություն

4.Կրեդիտորական պարտքեր:

Նրան իր աշխատանքի դիմաց խոստացել են ամսական 500 հազար դրամ։ 

«Մեկ տարվա ընթացքում իմ աշխատավարձի պարտքը կազմեց մոտ 1 000 000 /մեկ միլիոն/դրամ: Դա այն դեպքում,որ երկու անգամ իր կողմից միակողմանի սահմանել է նոր աշխատավարձ հետադարձ հաշվարկով»,-ասաց Վարդան Գաբրիելյանը։

Ընդհանուր առմամբ, 14 աշխատողի ընդհանուր պարքտը կազմում է 7782000 / յոթ միլիոն յոթ հարյուր ութսուն երկու հազար/ դրամ։

 Նրանք փորձել են դիմել դատարան, սակայն խոստացել են պարտքը մարել և գործին ընթացք չի տրվել։

Ինչ վերաբերվում է մեր զրուցակցին, ապա նա 2019թ-ից դիմումներ է գրել Անի Զուրաբյանին և ձևակերպված գօրծադիր տնօրեն Դավիթ Առաքելյանին՝ աշխատանքից ազատելու վերաբերյալ: Նրան խոստացել են վճարել պարտքը, սակայն այդպես էլ սայլը տեղից չի շարժվել։

Նրան իհարկե հաջողվել է ազատվել աշխատանքից, բայց գումար այդպես էլ չի ստացել։

«Դրանից հետո Անի Զուրաբյանի հետ հաղորդակցվել եմ բացառապես SMS-ների միջցով, քանի որ չէր պատասխանում զանգերիս: 2020թ մարտի սկզբին իմ նախաձեռնությամբ հանդիպել եմ Արարատ Զուրաբյանին: Տեղեկացրեմ եմ, որ ինձ պարտք են աշխատավարձի մասով 1 000 000 /մեկ միլիոն/ դրամ: Խոստացավ վճարել մաս-մաս երբ կսկսի գործել բացօդյա սրճարանը»,-պատմում է մեր զրուցակիցն ու նկատում, որ մինչ օրս այդ գումարը վճարված չէ։

Նա նաև պատմեց տարօրինակ  զանգի ու հանդիպման մասին։ 


«Ապրիլ 2-ին ժամը12-00 սահմաններում ինձ է զանգահարում ոմն Վահագն Մինասյան, ներկայանում Զուրաբյան Արարատի ներկայացուցիչ: Հանդիպեցինք: Պարզվեց, որ ինչ-ինչ պայմանավորվածություների համաձայն Վահագն Մինասյանը պետք է վճարի մեր աշխատավարձի պարտքը: Տարբեր պատճառաբանություններով չորս օրվա ընթացքում Մինասյան Վահագնը վճարեց միայն աշխատակիցներից մեկի 95000 /իննսուն հիգ հազար/ դրամ պարտքը: Այդ օրվանից Արարատ Զուրաբյանը և Վահագն Մինասյանը չեն պատասխանում ոչ զանգերին ոչ sms-ներին»։

 



Մեր զրուցակիցը խորին համոզմունք ունի, որ Արարատ Զուրաբյանը ժամանակ է ձգում մինչև սննկացման հաստատումը, որից հետո ավելի հեշտ կլինի խուսափել պարտքերի վճարումից: