Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր

Եթե Գոռ Գևորգյանն ընտրվել է «Իմ քայլի» ցուցակով, ուրեմն վե՞րջ, հավերժ ստրո՞ւկ է, հա՞րճ է, գերի՞ է Փաշինյանի ձեռքում

Վարչապետի աթոռին սոսնձված միապետն այսօր ԱԺ ամբիոնից արդեն կարողանում է տոնը բարձրացնել, հոխորտալ, հաթաթա տալ աջուձախ. բոլորը մեղավոր են, բոլորը թուրքի գործակալ են, վատ զինվորական են և այլն, միայն ինքն է սուրբն ու ամենակարողը: Իհարկե, իրավունք ունի, քանի դեռ բանտի պատերի ներսում չէ ու ցմահ ազատազրկումից ազատվելը չէ նրա միակ երազանքը: 

Թողնենք, որ հենց իր հայտարարություններով, ամեն խոսքով՝ մեկը մեկին հակասող, Փաշինյանն աննախադեպ ատելություն է գեներացնում հենց ինքն իր նկատմամբ, բայց, այնուամենայնիվ կենտրոնանանք այսօրվա հարցուպատասխանի մի փոքրիկ դրվագի վրա, որի տողատակը պարզապես անցավ հանրության լայն զանգվածի կողքով: 

Իհարկե, գաղտնիք չէ, որ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած յուրաքանչյուրը Փաշինյան Նիկոլի և յուր ուսապարկերի լայն տեսականու համար դառնում է ազգի թշնամի, թեև հայտնի չէ՝ որ ազգի: Չէ՞ որ հենց իրենց խմբակցության ներսում են մարդիկ, ովքեր քիրվայություն են քարոզում թուրքի հետ, մեկը պատրաստ է առևտուր անել, մեկը Քարվաճառն ադրբեջանական է համարում և այլն: Էլ չասած, որ գերագույն գլխավոր Չհայը հենց ինքը՝ Շուշին դժբախտ ու դժգույն, 93 տոկոսով Ադրբեջանինը համարող, Ալիևի հասցեին «քաղաքակիրթ» որակումը տվող քայլարածն է: 

Մասնավորեցնելով, նշենք, որ այսօր քայլարածներից հեռացած Գոռ Գևորգյանը, դիմելով Փաշինյանին, ասաց, որ ինքն ամաչում է ծափահարությունների համար, որովհետև ունենք հազարավոր զոհեր, գերեվարված, չվերադարձած հայրենակիցներ: Դրանից բացի Գևորգյանն ասում է՝ «Դուք, որպես վարչապետ, պետք է փորձեիք գոնե Ձեր թիմակիցներին սաստել»: 

Ինչ ասաց Փաշինյան Նիկոլը. նա շուն ու կատվի հայտնի պատմության պես վրա տվեց Գևորգյանին, թե՝ «Էդ ո՞նց եք եկել այդտեղ նստել. այդ որտեղի՞ց եք եկել և այլն» ու հրաժարվեց նրա հարցին պատասխանելուց: 

Սա ոչ այլ ինչ է, քան տարրական ինքնահաստատվածություն չունեցող դեռահասի պահվածք: Ի՞նչ է ստացվում, եթե մարդը, տվյալ դեպքում՝ Գոռ Գևորգյանը, ընտրվել է «Իմ քայլի» ցուցակով, ուրեմն վե՞րջ, հավերժ ստրո՞ւկ է, հա՞րճ է, գերի՞ է Փաշինյանի ձեռքում կամ ոտքի տակ: Փալա՞ս է: Լա՞թ է, որը միայն իր անունը սրբելու համար է օգտագործվում ու ցանկացածին ուզած ժամանակ դեն նետում անպետք իրի պես: Ստացվում է՝ Նիկոլին միայն «տրյապկաներ» են պետք, եթե կուզեք՝ քաղաքական (Ալեն Սիմոնյանի ականջը կանչի): Պետք չեն մարդիկ՝ տղամարդի՛կ, որոնք հարկ եղած դեպքում կարող են կարծիք չկիսել, անհրաժեշտաբար քննադատել, մատնանշել սխալները, չծախվել և ինչու ոչ, ինչ-որ պահի էլ թողնել-հեռանալ: Դա հենց քաղաքականությունն է: Իսկ սա պետություն է ի վերջո, ոչ թե մեկ անձի կողմից կառավարվող հիմնարկ: Կամ՝ պետություն էր: 

Վառվա՞ծ է, մանթրա՞ժ է Նիկոլը, որ չի կարողացել լուլու-մուլուների նման, Գևորգյանի և էլի մի քանիսի դեմ էլ չի կարողացել կոմպրոմատներ ձեռք բերել ու սպառնալիքով պահել խմբակցությունում: Փաշինյանը բացահայտ ցույց է տալիս, որ ինքը ոչ միայն միապետ է, այլև բռնապետ է: Բացահայտում է, որ «Իմ քայլում» այլակարծությունը համազոր է դավաճանության, մինչևդեռ խմբակցությունը լքածներրը հակառակը՝ դավաճանությանն են եղել այլակարծիք: 

Այսինքն՝ եթե, օրինակ, վաղը Փաշինյան Նիկոլը ձեռքը զենք վերցնի ու անձամբ կրակի ժողովրդի վրա, ուսապարկերը պարտավոր են հոտնկայս ծափահարե՞լ նրան ու ասել, որ նախկիննե՞րն են մեղավոր: Այդպես է ստացվում, թե չէ շեֆը կարող է բարկանալ, և իրենք վերադառնան լացակումաց աչքերով աղունիկ թռցնելու իրենց սիրած արփիդավոյանական հին գործին:

NEWSPRESS.am