NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Փաշինյանի սայթաքումները խորհրդարանում․ ուշագրավ հայտարարությունների հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեկ խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության 2020 թվականի գործունեության հաշվետվությունը, բայց ավելի շատ ինքնապաշտպանական քարոզչական ելույթ էր, որից հետո պատասխանեց նաև պատգամավորների հարցերին եւ մի քանի ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ:

Վարչապետը մանրամասն պատմեց արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած դեպքերի մասին, և հենց այդտեղ էլ թաքնված էին վրիպակները: Ընդ որում, նկատենք՝ Փաշինյանը ելույթ ունենալիս օգտվում էր թերթիկից, այսինքն՝ ելույթի տեքստը գրված էր նախապես, բայց դա չխանգարեց, որ, օրինակ, իր խոսքում նա ասի «Ֆրանսիայի նախագահ Պուտին», «2021 թվականի 44-օրյա պատերազմ» և այլն:

Իհարկե, Փաշինյանը վրիպակներից հետո փորձում էր իրեն ուղղել: Փաշինյանի մեկ այլ հայտարարություն եւս հետաքրքիր էր: Խոսքը այն հայտարարության մասին է, որտեղ Նիկոլ Փաշինյանը «Ադրբեջանի տարածքներ» անվանեց Արցախի ազատագրված շրջանները՝ ասելով, որ հոկտեմբերի 19-ին պատրաստ է եղել վերադարձնել դրանք:

«Ես զանգահարել եմ ՌԴ նախագահին և ասել եմ, որ մենք հրադադար ենք ուզում՝ Ադրբեջանի տարածքները վերադարձնել՝ 5+2 ձեւաչափի պայմանով»,-ասաց նա: Այստեղ հարց է առաջանում՝ ՀՀ վարչապետն իսկապե՞ս այդպես է մտածում, այդ տարածքները Ադրբեջանի՞նն է համարում, թե՞, այսպես ասած, խոսքի սայթաքում էր: Ապա արդարացնելով սեփական ձախողումը՝ նա հերթական անգամ ԱԺ ամբիոնից հորինած պատմություն պատմեց՝ ասելով. «Կարո՞ղ է զանգել ասել են՝ տանկերը քշեք Երեւան, ձեր թշամին հրապարակում է»:

Նշենք, որ նմանօրինակ կեղծիքի տարածումը նա իրականացրել է անգամ պատերազմի ժամանակ՝ գրելով, թե օդում կախված տեղեկություններ ունի, իբր, ընդդիմադիրներից ոմանք զորքին հորդորել են չկռվել, մինչդեռ ԱԱԾ-ն հայտնեց, որ նման բան չի եղել: Փաշինյանը նաև անդրադարձավ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ կապված իրավիճակին եւ արեց մի հայտարարություն, որը Գասպարյանն ArmLur.am-ի հետ զրույցում հերքեց:

Մասնավորապես, ըստ Փաշինյանի՝ նիստին ԶՈւ ԳՇ պետը ասել է՝ հակառակորդը առաջխաղացում չունի, բանակը կատարում է իր խնդիրը և մինչև վերջ կկատարի։ «Չի ասել Գլխավոր շտաբի պետը նման բան։ Դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում ձայնագրությամբ է արձանագրված»։ Նա ավելի ուշ, պատասխանելով նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, ասաց անգամ, թե կարող են համապատասխան ձայնագրություն հրապարակել:

Ավելի ուշ Օնիկ Գասպարյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց՝ վերահաստատում է նախկինում արած իր հայտարարությունը, իսկ Փաշինյանին մեղադրել է իրականությունը խեղաթյուրելու և իշխանական լծակները օգտագործելով հանրությանը մոլորության մեջ գցելու համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: